Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/11/2021
share

Համայնքները ոչ միայն չեն զարգացել, այլև ժառանգություն են ստացել աղտոտված հողեր. ամփոփվեց եռօրա իրազեկման արշավը

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ում այսօր ամփոփվեց եռօրյա իրազեկման արշավը: Փորձագետները ևս մեկ անգամ վերհանեցին ու քննարկեցին այն հիմնական խնդիրնեը, որոնք արձանագրվեցին եռօրյա այցի ընթացքում: Քննարկեցին այն ռիսկերը, որոնք առաջ են եկել անպատասխանատու հանքարդյունաբերության հետևանքով: Իսկ խնդիրնեը գրեթե նույնն են թե Սյունիքում, թե Արարատում ու թե Լոռիում: Երեք հանքարդյունաբերական մարզերում էլ համայքները չեն զարգանում, մարդկանց առողջության գնահատում չի արվում, փոխհատուցում չեն ստանում: Նշվեց Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի օրինակը, որտեղ բնակիչները սոցիալական օժանդակություն են ստանում յուրաքանչյուր մարդու հաշվով 40 հազարական դրամ: Սակայն դա ոչ թե պատճառված վնասի փոխհատուցում է, այլ սոցիալական օժանդակություն, նշում է Օլեգ Դուլգարյանը, ինչը բնակիչների շրջանում ոչ թե պահանջատիրական, այլ նպաստառուի հոգեբանություն է առաջացնում:
«2020 թվականին նման դեպք եղավ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում, երբ բնակիչները հրաժարվեցին կոմբինատի հետ համագործակցությունից, նշելով, որ իրենց ոչ թե սոցիալական աջակցություն է պետք, այլ փոխհատուցում, այնտեղ պահանջատիրությունը դեռ շարունակվում է»- նշում է Օլեգ Դուլգարյանը, հավելելով, որ այստեղ մեծ անելիք ունեն ՏԻՄ-երը, որոնք պետք է ավելի պահանջատեր լինեն, որպեսզի խնդիրներն ավելի արդյունավետ լուծվեն:
Օլեգ Դուլգարյանը նշում, որ ամենաբարձր մակարդակով պետք է տեղական սոցիալ էկոլոգիական քաղաքականություն մշակվի ազդակիր համայնքների համար, ինչն այս պահին բացակայում է:
«Ստացվում է այնպես, որ ՀՀ-ում ունենալով առողջապահական ու բնապահպանական բազում խնդիրներ, թափոնների անկառավարելի վիճակ մի ամբողջ մարզում ու տարածաշրջանում, երբ  օրենսդրական դաշտը չի բարելավվել, երբ ՀՀ- ում նոր են մշակում հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարությունը, երբ դեռ չի ներդրվել մարդու առողջության վրա բացասական ազդեցության գնահատման մեխանիզմներ, փոխհատուցման, ապահովագրության  մեխանիզմներ, մտածում են նոր հանքեր բացելու մասին: Այն դեպքում, երբ նույնիսկ ՇՄԱԳ օրենքը չի պաշտպանում քաղաքացիները շահերը: Այսինքն, մինչև օրենսդրական դաշտը չբարելավվի, այդ խնդիրները չլուծվեն Հայաստանում նոր հանք չպետք է բացվի»-ասում է Օլեգ Դուլգարյանը:
 «ՀՀ Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեր ներքին համախառն արդյունքում մետաղական հանքարդյունաբերությունը կազմում է 2,8 տոկոս, տուրիզմը՝ 15 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 45, այսինքն՝ այդ 2,8 տոկոսի համար մենք վերացնում ենք 60 տոկոսի զարգացման հնարավորությունը»-նշում է բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը:
Ասում է՝ արդեն երեք օր է շրջում ենք և չտեսանք մի բնակավար, որը հանքարդյունաբերական գործունեության արդյունքում զարգանում է: Ամենուր թշվառ վիճակ է, քանդված ու լքված տներ:Այսինքն, եթե մի փոքրիկ գյուղ չի կարողանում զարգացնել, ինչ պետական շահի մասին ենք խոսելու: Իսկ համայքները ոչ միայն չեն զարգացել, այլև ժառանգություն են ստացել աղտոտված հողեր: Սա անդառնալի պրոցես է, ինչը  վերականգնելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ ու երկար ժամանակ, ինչը մեր պետությունը ի վիճակի չէ անելու»-ասում է Նազելի Վարդանյանը: Հավելելով, որ Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության օրենսդրական մեխանիզմներ չկան: «Օրինակ այն, որ հանաքավայրի շահագործումից հետո կատարվի ռեկուլտիվացիա: Առավել վատ վիճակում են ջրային պաշարները, որի հատակին նստում են քիմիական նյութերն ու պարբերաբար աղտոտում:
Մենք կորցնում ենք մեր պաշարները, որը մեր ապագա սերունդներինն է, այնինչ, պետք է գիտակցենք, որ մենք պարտքով ենք վերցրել բնությունը մեր ապագա սերունդներից և պետք է այդ պարտքը պատվով վերադարձնենք, իսկ մենք պարտքը վերցրել ու մսխել ենք, մեր սերունդները ինչով ե՞ն ապրելու ու տնտեսություն զարգացնելու»:

 

4

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook